UX/UI դիզայնի դասընթաց

Սովորեք, թե ինչպես նախագծել նորարարական փորձառություններ և դառնալ լիովին պատրաստված UX և UI դիզայներ:

Սկիզբ: Ապրիլ 16, 18:00

Տևողություն: 4 ամիս (Չորեքշաբթի, Հինգշաբթի, Շաբաթ, 18:00, օրական 2 ժամ)

Մակարդակ: Սկսնակ

Լեզու: Հայերեն

Գին: 92.000 52.000 դրամ ամսական

LIVE ONLINE COURSE

LIVE ONLINE COURSE →

Ինչ կստանաք

✔ UX/UI դիզայնի տեսություն, պրակտիկա և գործիքներ
✔ User research + UX Design + UI Design + Figma
✔ User research-ի տարբեր մեթոդներ
✔ User Experience Design-ի վավերացման մեթոդները
✔ Դիզայնի լուծումների բարելավումներ՝ հիմնված օգտատիրոջ կարծիքի և փորձարկումների վրա
✔ Պրակտիկ փորձ՝ կիրառական առաջադրանքներ, խմբային աշխատանք
✔ Դասընթացի ավարտին կունենաք պորտֆոլիո, որը կօգնի Ձեզ սկսել Ձեր դիզայնի ճանապարհը
✔ Շաբաթական 3 ժամ դասեր + տնային աշխատանքներ + մենթորություն դասընթածցավարի կողմից
✔ Դասերը առցանց՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին

Հատուկ պիլոտային դասընթացի գին

Ամսական
92.000
52.000 Դրամ

Ընդհանուր ներդրումը
368.000 AMD 208.000 Դրամ

Ո՞ւմ համար է

→ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ
Եթե չունեք փորձ և կրթություն, բայց ցանկանում եք սկսել ձեր կրթությունը դիզայնի ոլորտում։

→ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐԻ
Եթե դիզայներ եք և հիմնականում աշխատում եք վիզուալ և խմբագրական դիզայնի հետ, բայց ցանկանում եք անցնել թվային դիզայնի աշխարհ։

→ ՈԼՈՐՏ ՓՈԽՈՂՆԵՐԻ
Եթե աշխատել եք այլ ոլորտներում, բայց ցանկանում եք ամբողջությամբ փոխել ձեր կարիերան և սկսել դիզայնի ոլորտում։

Ձեր դասընթացավարը

Գայանե Երկանյանը ունի 13+ տարվա խորը փորձառություն տարբեր դիզայնի ոլորտներում: Նա ստեղծել է GRID-ի UX/UI ծրագիրը՝ հիմնված իր ակադեմիական դիզայնի կրթության և առաջատար միջազգային ընկերություններում որպես Product Designer աշխատելու փորձի հիման վրա:

Ուտրեխտի Արվեստներիի և Դիզայնի Ակադեմիայի շրջանավարտ՝ Գայանեն զարգացրել է իր հմտությունները աշխատելով առաջատար ստարտափներում, սքեյլափներում և հանրահայտ միջազգային ընկերություններում:

Նրա նախագիծը հատուկ դասընթաց է, որը ստեղծվել է բացառապես հայկական լսարանի համար՝ նպատակ ունենալով անմիջապես փոխանցել իր լայնածավալ միջազգային փորձը տեղական լսարանին:

Ներբեռնեք
ծրագիրը

Ներբեռնեք UX/UI դիզայնի դասընթացի մանրամասն ուսումնական ծրագիրը և մոդուլները:

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

  • GRID Design Education-ն ղեկավարվում է Գայանե Երկանյանի կողմից, ով դիզայնի ուժեղ ակադեմիական հիմունքներ ունի և ունի ավելի քան +13 տարվա փորձ միջազգային ընկերություններում։ Նա կարևորում է խորքային դիզայնի կրթությունը՝ արագ և մակերեսային դասընթացների փոխարեն։

  • Այո, դուք կստանաք մասնակցության վկայագիր ու դասընթացի ժամանակ ստեղծած ձեր պրոյեկտը, որը կարող եք ընդգրկել ձեր պորտֆոլիոյում:

  • Ոչ, դասընթացը խնամքով մշակված ծրագիր է, ուստի անհրաժեշտ է ամբողջությամբ մասնակցել։

  • Դասընթացին կմասնակցի առավելագույնը 10-15 ուսանող։ Սա ապահովում է անհատականացված և արդյունավետ ուսուցման փորձառություն յուրաքանչյուր մասնակցի համար։

  • Ոչ, դասընթացը ողջունում է տարբեր բնագավառներից եկող մասնակիցներին, ներառյալ փորձառու դիզայներներին, սկսնակ դիզայներներին և կարիերա փոխողներին։ Այս բազմազանությունը մեծացնում է ուսուցման փորձը բոլորի համար։

  • Այո, դասերը կձայնագրվեն, սակայն անձամբ մասնակցելը խրախուսվում է՝ ծրագրի ամբողջական արդյունավետությունն ապահովելու համար։

  • Գրանծվելու համար սեխմեք “միանալ” կոճակը և կատարեք վճարումը: Վճարումը կատարելուց հետո կստանաք մանրամասն ինֆորմածիա թէ երբ, ոնց և ինչպես միանալ դասընթացին էլ- փոստի միջոցով:

  • Հոգ չէ, կապ հաստատեք ինստագրամյան էջով, կօգնենք:

Հարցեր կա՞ն:
Կապ հաստատեք GRID-ի հետ